Ինքնակործանման եզրին կանգնած աշխարհը, մարդուն կործանելու համար, նոր մարտահրավերների մեջ է ներքաշում, և ոմանք, տարրական հոգևոր գիտելիքներ չունենալու պատճառով, առավել են մխրճվում մեղքի խավարի մեջ ու կորստյան մատնվում:
Ոմանք իրենց սուրբ պարտականությունը համարեցին դարերի ընթացքում միջակ մարդկանց բուծումը և նրանցով աշխարհի մակաբուծումը, այն հասցնելով գաղջ ու գոլ մի վիճակի, որը միայն ինքնաբուխ զզվանք է հարուցում:
Ինչ որ գոյություն ունի, կանխավ սահմանված է եղել. եւ սկզբից արդեն հայտնի է, թե ինչ է մարդը, եւ որ երբեք նա չի կարող չափվել իրենից Հզորի հետ, որովհետեւ շատ բաներ կան, որ բազմապատկում են ունայնությունը:
Այն օրվանից, երբ մարդը մեղանչեց` խախտելով Բարձրյալից իրեն տրված պատվիրանը, ժառանգը դարձավ ադամական կոչվող մեղքի: Այս մեղքը, մարդու աշխարհ գալուն պես, դրոշմված է նրա ճակատին և վերանում է միայն մարդու քրիստոնյա դառնալուց, այսինքն` մկրտվելուց հետո:
Ի՞նչ է ուզում անել Թուրքիան պանթուրքիստական խելացնոր գաղափարն իրագործելու համար։
Դեռևս նախկին ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն տվել է Թուրքիայի ռազմավարական խորության գաղափարը, որով մերձավոր տարածաշրջանային գոտին ներառում էր Հարավային Կովկասը, Բալկանները, Մերձավոր Արևելքը, և Միջերկրածովյան-Էգեյան գոտին...